03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակցությունները կշարունակեն ընթանալ Մադրիդյան սկզբունքներով. Ալեքսանդր Իսկանդարյան

«Փաշինյան-Ալիև բանակցություններն անցան մաքսիմալ հաջող։ Բանակցությունների փաստն արդեն, որ դրանք տեղի ունեցան այս ձևաչափով, արդյունք է։ Նրանք բավականին երկար պատրաստվեցին, մինչ այս Արտաքին գործերի նախարարներն էին հանդիպել։ Հանդիպման երկրորդ արդյունքը եղավ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավաստիացրին, որ գործընթացը շարունակվելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցով կտրուկ փոփոխություն պետք չէր սպասել:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին՝ նա նշեց. «Մադրիդյան սկզբունքներն այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այլ լեզու կամ փաստաթուղթ չկա։ Բանակցությունները Մադրիդյան սկզբունքներով կշարունակեն ընթանալ առաջիկա տարիներին»:

Քաղաքագետն ասաց, որ իր համար կարևոր է այն, թե ինչ են ասում ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը:

«Սա նոր ստրատեգիա է»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին՝ քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քիչ է խախտվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ