23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաշվիչ հանձնաժողով կձևավորվի. ԱԺ նախագահը կընտրվի վաղը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 68 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Քվեարկությանը չմասնակցեցին ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով, նշեց, որ սույնով ԱԺ նախագահի ընտրություններըւ վերածվում են բալագանի, որին մասնակցելու ոչ մի ցանկություն չունեն:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոռեկտության կոչ արեց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն դեմ կամ կողմ կամ ձեռնպահ քվեարկում է այն որոշումներին, որոնք բխում են ԱԺ կանոնակարգ – օրենքից, ուստի խիստ հասկանալի պատճառով՝ ԲՀԿ-ն այս օրենքին չի մասնակցի:

Նշենք, որ  հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, 5 ՀՀԿ-ական և 2 ԲՀԿ-ական, իսկ մյուսներին մեկական տեղ էր հատկացված: Նախագծով խորհրդարանի իշխող մեծամասնությունն առաջարկում է, որ ձևավորվի 13 հոգուց բաղկացած հանձնաժողով, որտեղ ՛՛Հանրապետականը՛՛ կունենա յոթ տեղ:

Հավելենք, որ հանձնաժողովը վաղը նիստ կանի, ապա կընտրի ԱԺ նախագահ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ