23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում. Շարմազանով /վիդեո/

 ՛՛Ժողովուրդն ասում է՝ սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում՛՛,-իր արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հաշվիչ հանձնաժողովում նախատեսվող փոփոխությունների մասին: ՛՛Դուք հանձնաժողովի աշխատանքներին չեք ուզում մասնակցել, մեզ ժողովուրդն ընտրել է, որ գանք այստեղ՝ աշխատելու: Եթե տարբեր խմբակցություններից մեր գործընկերները որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դա իրենց խնդիրն է՛՛,-նշեց նա:

Վերջինս հիշեցրեց, որ այսօր նաև ՕԵԿ-ը որոշեց չմասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է հաշվիչ հանձնաժողովի կազմ ձևավորել:

՛՛Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մինչև սեպտեմբեր որևէ օրենք չընդունենք հաշվիչ հանձնաժողովի միջոցով: Բոյկոտողն ու չաշխատողը դուք եք, ասում եք՝ քաղաքական մեծամասնությունը չի ուզում աշխատի, հենց նաև ձեր ոչ կառուցողական աշխատանքի արդյունքում է, որ այսօր մենք իրականացնում ենք արտահերթ նիստ, բայց դա մեզ համար չենք անում, անում ենք, որպեսզի իրականցնենք բոլորիս սուրբ պարտականությունը՛՛:

Շարմազանովի խոսքով՝ ժողովուրդն իրենց կապրիզներ անելու ու գեղեցիկ խոսելու համար չի ընտրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ