14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են մնում Հանրապետականում, ովքե՞ր էին սխալ: Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը կարծես թե վերադառնում է. Շարմազանով /տեսանյութ/

Այսօր հանրապետականները այցելեցին «Եռաբլուր»՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին: Նավասարդյանն այսօր կդառնար 69 տարեկան: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք Հանրապետականում անցած տարիներին սխալ մարդիկ են հանգրվանել, ասաց՝ «մենք բոլորս սխալական մարդիկ ենք, թող քար նետի նա, ով սխալ չի գործել»:

« Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը կարծես թե վերադառնում է. այսօր Հանրապետականում մնում են նրանք, ովքեր եկել են կուսակցություն ոչ թե վերցնելու, այլ տալու: Մենք այսօր էլ որպես ընդդիմություն ոչ թե ինչ-որ կառավարության դեմ ենք, այլ հանուն ազգային-միասնական Հայաստանի գաղափարի ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ