04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտպանության նախարարի անակնկալ այցը /ֆոտո/

Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետեւել է անձնակազմի վերկացին եւ առավոտյան մարմնամարզությանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը եւ յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաեւ զորամասի մարտունակությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել եւ համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ