22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո:

1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ և հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:

2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված և պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:

3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:

4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:

Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով:

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության և կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա:

Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմե Աշոտյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ