08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

   ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր եւ նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար:

     Այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

      Ծաղկահավաքին մասնակցել են կամավորներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ։

           ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նոր կյանք ստացած ծաղիկները համեմատում է հայ ժողովրդի հետ. “Ծաղկահավաքը խորհրդանշում է մեր պատմությունը։ Ինչպես այս ծաղիկների թերթերը, այնպես էլ հայ ժողովուրդը վերածնվում, նոր կյանք է ստանում արհավիրքից հետո։ Նման միջոցառումները նաեւ համախմբում են երիտասարդներին, նրանց մեջ սերմանում սեր բնության, գեղեցիկի նկատմամբ”։ 

 

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ