26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տենց բան կա՞, ես տեղյակ չեմ. ո՞ւմ է տեսնում վարչապետն ԱԺ նախագահի պաշտոնում /վիդեո/

՛՛Կառավարության իննսուն տոկոսն այսօր կլինի՛՛,- այսօր նախքան ՀՀԿ-ի Գործադիր մարմնի և խորհրդի նիստերի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  

Հարցին, թե ԱԺ նախագահի պաշտոնում ում է պատկերացնում, պատասխանեց. ՛՛Հիմա կորոշենք: Հանրապետության նախագահը կառաջարկի, մենք կքննարկենք՛՛: Ինչ վերաբերում է այդ պաշտոնում Գալուստ Սահակյանի թեկնածությանն, Աբրահամյանն ասաց. ՛՛Բայց տենց բան կա՞, ես տեղյակ չեմ՛՛:

Անդրադառնալով քառյակի հետ երեկվա հանդիպմանը՝ նկատեց. ՛՛Երեկ ես քայլ եմ արել, փորձել եմ քառյակի հետ քննարկել Կուտակային կենսաթոշակների ռեֆորմը, դեռ քննարկում ենք, քննարկումների արդյունքում ընդհանուր որոշման կգանք՛՛: Նա պարզաբանեց, որ իր ուղերձով ասել է, որ տույժ-տուգանքներ չեն լինելու:

Դիտարկմանը, որ նախկին վարչապետի և իր մոտեցումների մեջ կարծես թե տարբերություններ են նկատվում, նա արձագանքեց. ՛՛Կլինեն նոր մոտեցումներ, մոտեցումներ կլինեն, որ կշարունակվեն, նոր մոտեցումներ կլինեն, իհարկե՛՛:

Վարչապետը հայտարարեց, որ ուզում է ժողովրդի համար լավ գործ անել և կոչ արեց լրագրողներին էլ իրենց խորհուդրներով օգնել իրեն:

Մանրամասները՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ