“Փոթորիկ մեկ գավաթ ջրում” օպերացիան.Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաեւ, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:
Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում:
ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի կողմից եւ արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ Կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:
Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները:
Ուստի “փոթորիկ մեկ գավաթ ջրում” օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:
ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով եւ Կառավարության կողմից, եւ լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան”: