22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ գնաց, հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամսից թոշակի է գնալու. Գուրգեն Եղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ այցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպական միություն նպատակային չէր, քանի որ 1.5 ամիս հետո ԵՄ ամբողջ կազմը փոխվելու է։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

«ԵՄ գնալն իմաստ չուներ, օրինակ, ինչո՞ւ գնաց հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամիս հետո կապ չի ունենալու, գնալու է թոշակի»,–նշեց նա։ 

Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Եվրամիությունում երեք խնդիր նկատի ունեին, երբ ասում էին, որ Հայաստանին գումար կտան, եթե որոշ խնդիրներ լուծվեն։

«Յունկերը ասաց, որ, այո, 179 մլն եվրոյի օգնություն  ցույց կտանք, եթե ՀՀ–ում որոշակի խնդիրներ լուծվեն։ Յունկերը նկատի ուներ երեք խնդիր՝ փոքրամասնություններին, նրանց համար նոր օրենք պետք է ընդունի ՀՀ–ն, հաջորդը Արցախն էր, 3-րդ խնդիրը՝ ՀՀ–ն պետք է խզի ՌԴ–ի հետ հարաբերությունները»,– ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ