26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Visa PaySticker-ի առավելությունները

Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, որն ունի մի շարք
առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ հետևալ https://youtu.be/TgrnRItN77k տեսանյութի միջոցով:
Հիշեցնենք, որ Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից
կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման
կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):
Նշենք նաև, որ մինչև ս.թ. հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով: Մասնավորապես,
այն հաճախորդները, որոք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1,500,000 ՀՀ դրամի
չափով, ապա կարող են այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500,000 ՀՀ
դրամ մուտքերի դեպքում` 1,500 ՀՀ դրամ արժեքով: Նշված արժեքով Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաև
Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ