22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանապետը գոլդ համար չունի և հասարակ մահկանացուներիս զանգելու խասիաթ ունի

Իհարկե մանրամասներին տեղյակ չեմ Բորիս Մուրազիի հետ կապված, անպայման օբյեկտիվ քննություն է պետք, բայց մի թեթև պատմություն պատմեմ Օսիպյանի հետ կապված։

Մի անգամ իմ օգնականի հետ կապված խարդախության դեպք էր եղել, լրագրողներից մեկը Ոստիկանության լրատվականին տեղյակ էր պահել, րոպեներ անց հեռախոսիս անծանոթ համարից զանգ եկավ, պարզվեց Օսիպյանն ա, հարցրեց դեպքից, լուծման իրավական ուղիները ասեց ու խոստացավ հետևել։ Զարմացած էի ճիշտն ասած, ու իմ համար երկու բան պարզեցի՝ ոստիկանապետը գոլդ համար չունի և հասարակ մահկանացուներիս զանգելու խասիաթ ունի:

Մնացածի մասով, ինչպես ասացի, թռուցիկ եմ տեղյակ և, ցանկացած դեպքում, պետք է թուլացնել լարվածությունը և հարգել բոլոր կողմերի իրավունքները…

Գրել է Վարուժան Բաբաջանյանը

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ