14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզից աճեցրե՞լ, բերե՞լ է. ԲՀԿ պատգամավոր

”Գյուղացիների տեղափոխությունից գյուղը չի փոխվում: Սովետի ժամանակ անուն հայրանունով էինք կոչում, այսօր հայրանուն անունով, նման փոփոխություններ կատարվեցին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով Կառավարության նոր կազմից՝  ասաց նԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:  

Ինչ վերաբերում է տարբեր քաղաքագետների կողմից արվող հայտարարություններին, թե նոր նշանակված նախարարները երկրորդ նախագահ ոբերտ Քոչարյանի ՛՛կադրերն՛՛ են, ապա պատգամավորը նկատեց. ՛՛Ի՞նչ է նշանակում ՛՛կադրեր՛՛. ինձ համար գոյություն ունի ՀՀ քաղաքացի և Սահմանադրություն, եթե Սահմանադրությունը թույլատրում է, ցանկացած մարդ եթե պորֆեսիոնալ է, կարող է առաջադրվել ցանկացած պաշտոնի։ Թե ով ում կադրերն է, ես չգիտեմ:

Ինչ է նշանակում, մանկապարտեզից աճեցրե՞լ, բերե՞լ է՛՛։

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս անձանց նախարարի պաշտոնում նշանակելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք պրոֆեսիոնալներ են և իրենց ղեկավարման տարիներին լավ արդյունքներ են գրանցել:  Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանն աշխատել է երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ևս Քոչարյանի ՛՛կադր՛՛ որակումն է տալիս մամուլը:

Իսկ արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը շարունակելու է քննադատել Կառավարությանը, այս մասին Խաչատրյանն ասաց. ՛՛Ես չեմ քննադատել երբեք, միշտ ասել եմ ճիշտը և շարունակելու եմ ասել այն, ինչ մտածում եմ՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ