08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան. Ծառուկյանը շնորհավորել է Բաղդասարյանին

՛՛Մենք քաղաքականության մեջ չենք հավակնում որևէ մեկի տեղը զբաղեցնելու, կաշկանդված չենք որևէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությամբ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն, ով այսօր հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:

Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը ընդդիմություն է դառնում և պատարստ կլինի ցանկացած խնդրի շուրջ համագործակցության նաև քառյակի հետ: ”Բազմաթիվ հարցեր են եղել, որ ՕԵԿ-ը նրանց հետ համագործակցել է: Մնացածը կախված կլինի այն գործողություններիցն ու խնդիրներից, որոնք կարվեն”:

Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եղած վիճաբանությունը չի խոչընդոտում իրենց համագործակցությանը, Բաղդասարյանը պատասխանեց. ”Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան և չեն լինելու: Տարբեր երկրներում կան մի քանի հիմնական քաղաքական ուժեր: Այսօր հիմնական քաղաքական ուժերը Հայաստանում նրանք են, որ գտնվում են խորհրդարանում ու նրանք փոփոխում են իրենց` մեկ ընդդիմություն են, մեկ իշխանություն են, դա նորմալ է”:

Բաղդասարյանը նաև հաստատեց լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է իրեն տարեդարձի կապակցությամբ: ”Ես էլ իրան կշնորհավորեմ, երբ իր ծնունդը լինի, ու մենք ունենք նորմալ, գործնական հարաբերություններ”,-եզրափակեց ՕԵԿ ղեկավարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ