Գործազրկությունն անցնում է ոստիկանների վրայով
Henaran.am-ի տեղեկություններով կրճատումների ալիքը հասել է ոստիկանություն: Մեր լավատեղյակ աղբյուրը նշեց, որ այս պահին լայն թափով կրճատումներ են գնում ոստիկանության մարզային բաժանմունքներում՝ գործազուրկ են դառնում պահակապարեկային ծառայության աշխատակիցները:
Նկատենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով հարցին, թե պետական ապարատի օպտիմալացման շրջանակներում ոստիկանությունում կրճատումներ նախապատրաստվո՞ւմ են, պատասխանել է՝ ոստիկանությունում միշտ էլ կրճատումներ լինում են:
Հիշեցնենք, ներկայիս իշխանությունները, որը նախկինում ընդդիմություն էր, անընդհատ դժգոհում էր ոստիկանների թվաքանակից։ Այն ժամանակ ընդդիմադիր «Ելք»-ի կողմից պնդումներ կային, որ Հայաստանը ոստիկանական պետություն է, պետք է հրապարակել ոստիկանների թվաքանակը և ՀՀ բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվը։