16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է սպասվում ՀՀՇ-ի այս համագումարում

ՀՀՇ-ն այս շաբաթ կորոշի համագումարի անցկացման հստակ օրը, որը նախատեսվում է դեկտեմբերին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը “մատից ծծած” անվանեց այն տեղեկությունները, թե ՀՀՇ համագումարի հետաձգումը պայմանավորված է կուսակցության վարչության նախագահի հնարավոր փոփոխությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չի բացառվում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի “դաբրոյով”  ՀՀՇ վարչության նախագահ դառնա Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով ՀՀՇ-ի ակունքներում կանգնած գործիչներից է:

“Մատից ծծած ինֆորմացիա է,  չի եղել այդպիսի խոսակցություն: Համագումարը քառասուներեք տարածքային կառույցների մասնակցությամբ ընտրում է երեսունմեկ հոգանոց վարչություն եւ վարչությունն իր կազմից` փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է նախագահ: Համագումարի ուշացումը պայմանավորված է նախագահական ընտրություններով:Մենք այդ ժամանակ ավելի հստակ դիրքորոշում կունեննաք նախագահական ընտրությունների վերաբերյալ”,-Henaran.am-ին ասաց Արամ Մանուկյանը:

Հետաքրքրվեցինք, իր կարծիքով կրկին ՀՀՇ վարչության նախագահ կընտրվի՞: Արամ Մանուկյանը պատասխանեց.”Նման խնդիր այսօր չկա: Ընդհանուր առմամբ ես ինձ համարում  եմ հաջողված նախագահ: Այն խնդիրները, որ համագումարը եւ հանրապետական խորհուրդը դրել է վարչության առաջ ես կատարել եմ, այնպես որ, ես հաճույքով կարող եմ զեկուցել իմ եւ վարչության կատարած գործերի մասին”:

Արամ Մանուկյանն ասաց նաեւ , որ Բաբկեն Արարքցյանին շատ հարգում եւ սիրում է եւ ցանկացած տարբերակ, որը կընդունի ՀՀՇ համագումարը եւ վարչությունը, իր համար ընդունելի կլինի:

Ինչ վերաբերվում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Արամ Մանուկյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի հետ երբեւէ խնդիրներ չի ունեցել.”Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ ոչ ֆորմալ, մեր կուսակցության ղեկավարն է, կուսակցության հիմնադիր նախագահն է ինքը: Ուզո՞ ւմ եք շատ լավ բաներ ասեմ իր մասին”:

Հիշեցնենք, որ ՀՀՇ վերջին համագումարը բավականին սկանդալային էր:  Համագումարին հաջորդած շրջանում մի շարք կարկառուն ՀՀՇ-ականներ լքեցին կուսակցությունը` հայտարարելով, որ  ՀՀՇ վարչության ընտրությունները կեղծվել են եւ առաջադրված  ”ոչ օրինակելիները” դուրս են մղվել: Հավելենք, որ ՀՀՇ վերջին համագումարում  վարչության նախագահ դարձավ Արամ Մանուկյանը, իսկ ՀՀՇ վարչության նախկին անդամների մի մասը վարչություն չմտավ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ