29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՌԴ մեկնել ցանկացող հազարավոր հայաստանցիներ հետ են ուղարկվում սահմանից. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կան, թե ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում: Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որեւէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել:

20 օր առաջ ավտոբուսով Ռուսաստան մեկնել ցանկացող Վահան Զոհրաբյանը ”Ժամանակին” տեղեկացրել է, որ ինքը նախապես կայքում ստուգել էր, պարզել, որ ամեն ինչ ՛՛մաքուր՛՛ է, եւ տոմս էր գնել, սակայն Լարսի անցակետում իրեն տեղեկացրել էին, որ ինքը անցած տարի խախտել է Ռուսաստանում գտնվելու ժամկետը: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ