10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց միայն նրա համար, որ նախարարն իշխանափոխության ժամանակ ճիշտ քվեարկություն էր կատարել /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ քանի որ նոր իշխանությունը չունի ընդհանուր հայեցակարգ, ուստի անհասկանալի է՝ կառավարության նոր կառուցվածքը տրամաբանվա՞ծ է, թե՞ ոչ։

Ըստ նրա՝ կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցեր են առաջանում, օրինակ՝ ինչո՞ւ ընտրվեց 12 նախարարություն, և ոչ թե՝ 11 կամ 14։
«Դեկտեմբերի վերջին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ լինելու է 12 նախարարություն, դրանից հետո բազմաթիվ փորձագետներ ներկայացրեցին իրենց տեսակետները, բայց, ինչպես տեսանք՝ իշխող քաղաքական ուժը դա հաշվի չառավ, հարց է առաջանում, եթե կարծիքները հաշվի չէին առնելու, ինչո՞ւ այսքան ձգձգեցին, թող դեկտեմբերի վերջին էլ ընդունեին։ Ինչո՞ւ Գյուղատնտեսության նախարարությունը միավորվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և դարձավ Էկոնոմիկայի նախարարություն»,- նշեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի համար դեռևս պարզ չէ, թե կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ինչո՞ւ Գյուղնախարարությունը վերացվեց, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ոչ, որը ծառայություն մատուցող կառույց է։

«Հարց՝ արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց միայն նրա համար, որ նախարարն իշխանափոխության ժամանակ ճիշտ քվեարկություն էր կատարել»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Նրա համար զարմանալի է նաև, թե ինչու են որոշել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միացնել Էներգետիկայի նախարարարությանը:

«Ի՞նչ կապ ունի Շիրակի մարզպետարանը, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի հետ»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ