06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանուն ինչի՞ է Արսեն Թորոսյանը դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ. Ժողովուրդ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը:

Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ պայքարել, մյուս կողմից՝ վնասակար սննդամթերքի օգտագործման դեմ: Իսկ այդ նպատակով նա առաջարկում է թանկացնել ծխախոտի ակցիզային հարկը, նաեւ հարկային խստացումներ շաքարի, գազային խմիչքների ոլորտում:

Առողջ ապրելակերպը, իհարկե, խիստ անհրաժեշտ է. սա անվիճարկելի փաստ է: Ուառողջապահության նախարարությունն այս հարցում լուրջ անելիք ունի: Սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները, որ առաջարկում է Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, անիրականանալի են, քանի որ այդ դեպքում կարող է էապես տուժել երկրի տնտեսությունը, կարող են նվազել բյուջետային մուտքերը: Այնպես որ, Թորոսյանի պահվածքից տպավորություն է, որ իր ծրագրերի մասին նա խոսում է սեփական PR-ի համար` առանց խորանալու դրանց իրականացման գործիքակազմերի մեջ:

Պատահական չէ, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր նույնիսկ կոպտել Թորոսյանին՝ ասելով. «Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»:

Անգամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ սովորաբար շատ զուսպ է, կոշտ արձագանքեց. դիմելով Թորոսյանին` առաջարկեց, որ նա վաղվանից բուժհաստատություններում արգելի ծխախոտի եւ «Կոկա Կոլա»-ի վաճառքը: «Այսինքն` Դուք Ձեզ դրսեւորեք Ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսեւորեք»,- կոպտեց նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ