26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժնեւում ցուցադրվել է աշխարհում ամենահզոր մեքենան

Խոսքն ամենահզոր իտալական ավտոմեքենայի մասին է, որով թույլատրվում է երթեւեկել սովորական ճանապարհներով եւ փողոցներով: Հաշվի առնելով, որ Իտալիան Ferrari-ի, Lamborghini-ի եւ այլ սուպերկառերի հայրենիքն է, նոր էլեկտրական մեքենան պարզ է, որ պակաս հզոր չի լինի:  

Հնարավոր է, որ դա ընդհանրապես  պատմության մեջ ամենահզոր մեքենան է: Automobili Pininfarina ընկերությունը  պնդում է, որ իր Battista մոդելը 2 վայրկյանում մինչեւ 80 կմ/ժ արագություն է  հավաքում, 12 վայրկյանում`մինչեւ 220 կմ/ժ:

Մոդելը վերջերս է ցուցադրվել Ժնեւի ավտոսրահում եւ արժի 2 մլն ֆունտ:

Շարժիչի հզորությունը հավասար է 1900 ձիաուժի. սա Formula 1 ավտոմեքենաներից մոտ երկու անգամ ավելի է:

Automobili Pininfarina Michael Persche ընկերության ղեկավար Մայքլ Պերշկեի խոսքերով, այս մեքենան ապացուցում է, որ էլեկտրական շարժիչը եւ բարձր շահագործման որակը չեն բացառում միմյանց, հաղորդում է  bbc.com-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ