22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

02-ի աշխատակիցը հայտնեց, թե Սասնա ծռերից ով է կրակել ու վիրավորել իրեն

Այսօր՝ մարտի 6-ին, «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ժամանակ ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվական վարչության աշխատակից Ռոբերտ Հայրապետյանը հայտարարեց, որ հենց գնդի գրավման օրը մոտ ժամը 7-ի եղել է տեղում և հեռվից՝ էրեբունու բաժնի մոտից նկարահանում է իրականացրել:

Նա նշեց, որ այդ ժամանակ, երբ զրահամեքենան փորձել է մտնել դեպի այն կողմ, հնչել են կրակոցներ. «Ինձ մոտիկ գտնվում էին Մարտիրոս Հակոբյանը և Թաթուլ Թամրազյանը: Ինձ վրա հավանաբար կրակել է Մարտիրոս Հակոբյանը, որովհետև մինչ այդ էլ ագրեսիվ էր պահում իրեն, օդ էր կրակում: Կրակոցից հետո աջ ձեռքի մասում ստացա հրազենային վնասվածք, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, մեքենայի մեջ արդեն լսեցի, որ վիրավորել են նաև Արամ Հովհաննիսյանին (ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ)»:

Ցուցմունքի վերջում Հայրապետյանն ասաց, որ դեմ է «Սասնա ծռեր» խմբի վրա համաներումը տարածելուն:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ