06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրում է ընտրական բարեփոխումների մշակման

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց Ազգային ժողովի՝ մարտի 6-ին կայացած նիստի ընթացքում:

«Տարիներ շարունակ զանազան դրվագներով հղումներ են արվել ընտրական օրենսդրության կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը: Այժմ ցանկանում եմ քաղաքական ուժերին հրավիրել միասնական ջանքերով սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ: Երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել ու իրականացնել»,- ասաց Միրզոյանը:

Մարտի 6-ի նիստում Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ ելույթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ