22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խախտումների համար պետք է տոգանվեն, բայց դա պիտի համաչափ լինի

”Լսումները լավ են, բայց չեն փոխարինում հանձնաժողով ստեղծելու խնդրին, քանի որ հանձնաժողով ստեղծելու  ժամանակ մենք խնդիր էինք դրել ունենալ իրավական հիմքերն այս ամենի, տնտեսական հիմնավորումները, որոնցով ուզում էինք ապացուցել, որ այս որոշումները չեն բխում քաղաքացիների շահերից՛՛,-այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ տեխզննման, ԱՊՊԱ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, նկարահանող սարքերի համար հատկացված գումարները տարեկան ծախսերի կեսից ավելին են կազմում.՛՛Մոտավորապես նվազագույն  հաշվարկով մեկ մեքենան 1000$ արժե վարորդի ծախսերիր մեջ, դա կազմում է իր տարեկան ծախսերի կեսից ավելին, հիմնավորեմ`ՀՀ աշխատող բնակչության 2%-ն է 200.000 դրամ աշխատավրձ ստանում, 4% է ստանում մինչև 200.000 դրամ աշխատավարձ, 10%-ը 100.000-150.000 դրամ աշխատավարձ, և մինչև 100.00 դրամ աշխատավարձ է ստանում ՀՀ աշխատողների 85% -ն, որից 50%-ը ստանում է մինչև 50.000 դրամ աշխատավարձ, գումարեք աղքատության, իմ ասած վարորդների թվերը և գումարեք այն ծախսերը, որոնք տարվա կամ ամսվա արդյունքում դառնում են վարորդի համար տույժ-տուգանք, ԱՊՊԱ, տեխզննում, բենզին և այլն՛՛,-իր հաշվարկը ներկայացրեց ՀԱԿ պատգամավորը: 

Նա  շեշտեց, որ իրենց նպատակն ամենևին այն չէ, որ խախտումների համար պետք չէ վճարել:

՛՛Մենք ասում ենք` ՀՀ քաղաքացու եկամուտները  եթե կազմում են 200 $, ապա 30%-ը չի կարող տրանսպորտային տուգանքների վրա գնալ, սա է մեր ասածը, իհարկե խախտման համար պետք է տուգանք լինի, խիստ պետք է լինի, բայց մեր գերատեսչությունների մեծագույն թերությունն այն է, որ յուրաքանչյուրը մտածում է  իր գերատեսչությամբ փող հավաքել, բայց իրենք չեն մտածում, որ իրենց գործողությունների թիրախը լավ առումով քաղաքացին պետք  է լինի, այլ ոչ թե զոհը:

Մեր մտածողությունը պետք է լինի այսպիսին`մեր համակարգը քաղաքացու ուսերին տեղավորվու՞մ է  արդյոք, թե չէ, թե մենք դնում ենք մեր խնդիրը և քաղաքացին չի դիմանում այդ բեռին ու թողնում հեռանում է՛՛,-եզրափակեց Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ