Սյունիքի Սուրիկը Գյումրվա Վարդանիկը չի. 168 ժամ
Երեկ “168 ժամ” օրաթերթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե վերջինս չի մտածում, որ իշխանությունները իր հետ կվարվեն այնպես ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ վարվեցին՝ զրկելով իշխանությունից, Ս. Խաչատրյանն ասել է. “Չգիտեմ՝ Վարդան Ղուկասյանին ի՞նչ են արել, տեղյակ չեմ, բայց ինձ հետ կապված` նման խնդիրներ չեն կարա լինեն”:
Ըստ թերթի, Սյունիքում ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունը՝ «Կապանը՝ կապանցիներին» պահանջում է Ս. Խաչատրյանի հրաժարականը, եւ դրա համար առաջիկայում ցույց էլ են կազմակերպելու: