06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սորոսը»-ը նոր անուններ է հնչեցնում

Այսօր մամուլի ասուլիսում «Բաց հասարակության-հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ իրենց հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում ֆինանսավորել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ նախկին պատգամավոր, հակասորոսական Հայկ Բաբուխանյանին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։

«Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք համարել ենք կարեւոր, որոնց շրջանակներում էլ նշված եւ շատ մեծ թվով անձինք ֆինանսավորվել են։ Միջազգային քրեական դատարանը համարվում է մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտ, եւ այդ դատարանի գիտաժողովին մասնակցելու համար ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղեւորությունը։ Մեզ համար կարեւորը Բաբուխանյանը չէ, կարեւորը Կոստանյանը չէ, կարեւորն այն ծրագրերն են, որոնք ֆինանսավորել ենք»,- ասաց նա։ Լարիսա Մինասյանը հիշեցրեց նաեւ, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ենք արել, ինչ նվաճումներ ենք ունեցել ՀՀ հպարտ քաղաքացիներս։ «Չգնահատել դա, թույլ տալ վարկաբեկել դա՝ ինձ թվում է, որ շատ սխալ է։ Դա միայն մենք չենք գնահատում, միայն ՀՀ հպարտ քաղաքացին չէ գնահատում։ Չեմ կարող չգնահատել այդ անսպասելի, անհավանական նվաճումը, որը հնարավոր եղավ շատ ֆանտաստիկ ձեւով»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանությունը ստացե՞լ է դրամաշնորհներ։ Լարիսա Մինասյանը նշեց, որ ոստիկանությունը, որպես ինստիտուտ, չի ստացել դրամաշնորհներ, բայց տարբեր ներկայացուցիչներ իրենց գործունեության համար ստացել են բազմաթիվ դրամաշնորհներ։ Նրանցից նա հիշեց Նելլի Դուրյանի անունը։

Լարիսա Մինասյանը հիշեց, որ իրենք ֆինանսավորել են նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները։ Լրագրողներից մեկի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը ստացե՞լ է դրամաշնորհ, Լարիսա Մինասյանն արձագանքեց, որ նա իրենցից չի ստացել դրամաշնորհ, ակտիվ դրամաշնորհներ ստացող է, մասնակցում է իրավական քաղաքականության մշակման հիմնադրամի գործունեության ծրագրին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ