25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Արա” ասելու համար մարդ են ծեծել. Հայկական ժամանակ

Այս տարվա  հուլիսի 22-ին Երեւանում (Ջրվեժում) կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը: Նրա կինը` Խանում Արաբյանը, երեկ “Հայկական ժամանակին”  պատմել է, որ ամուսինը` ընտանիքի միակ աշխատողը, մինչ օրս գամված է անկողնուն, նրա բուժումը առնվազն մի քանի տարի դեռ կտեւի, իսկ ոստիկանությունը մինչ օրս հայտնաբերել կրակողներին: Միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ դատախազի որդի Գնելի մեքենայի հետեւից երթեւեկելիս ամուսինը նյարդայնացած բղավել էր. “Արա, քշի”:

Դրանից հետո Գնելը կանգնեցրել էր մեքենան, կնոջն իջեցրել միջից, Արաբյանին ասել, որ իր ետեւից դեռ կգնա, վերադարձել էր տուն, կանչել եղբորն ու երկու ընկերներին ու գնացել Ռուստամի արհեստանոց: “Ոչ մի բան չի եղել, հասկանու՞մ եք, նույնիսկ հայհոյանքներ չեն եղել: Միայն այդ խոսքերը:

Ինչից հետո իրանք հետեւում են ամուսնուս, մեքենայից դուրս են գալիս ու միանգամից սկսում են կրակել: Չորս անգամ կրակում են: Մի անգամ օդ են կրակում, մի հատ կրակում են ամուսնուս ձախ ոտքին, վնասում են փափուկ հյուսվածքները, մի քանի վայրկյանից նույն ոտքին էլի են կրակում, էդ անգամ փամփուշտը կպնում է ոտքի ոսկորին, տալիս` ամբողջությամբ ոսկորը փշրում է: Ամուսնուս կողքին գտնվել էր նրա ընկերը` Վաղարշակ Հակոբյանը: Նա փորձել է պաշտպանել ամուսնուս, ինչի համար զենքը պահել են նրա գլխին, քաշել են զենքի ձգանը, բայց օսեչկա է տվել, զենքը հետո մի հատ էլ են գործի դրել, բայց Վաղարշակը ձեռքով փորձել է պաշտպանվել, ու երբ երկրորդ անգամ կրակել են նրա ուղղությամբ, փամփուշտը վնասել է նրա ձեռքի փափուկ հյուսվածքները: Դե, նրանք էլ` տեսնելով, որ ամուսինս ընկած է գետնին, Վաղարշակը եւս վնասվածք է ստացել դիմում են փախուստի”: Կինը պատմել է նաեւ, որ այս ամենը տեղի է ունեցել իր 26-ամյա որդու աչքի առաջ, որն էլ հանցագործների հեռանալուց հետո շատ արագ հորը եւ նրա ընկերոջը հասցրել է հիվանդանոց:

“Ստացվում է, որ դեպքից ընդամենը մի քանի րոպե հետո ամուսինս արդեն հիվանդանոցում էր, եւ այնտեղի ոստիկանները գիտեին դեպքի մասին, գիտեին նաեւ, թե ովքեր են եղել կրակողները, բայց մինչ օրս ոստիկանությունը նրանց, իբր, չի կարողանում հայտնաբերել: Բայց մենք գիտենք, որ էդ մարդիկ քաղաքում են, հասկանու՞մ եք: Էդ մարդիկ տենց բան անելուց հետո հանգիստ շրջում են քաղաքում, ու հաստատ գիտենք, որ իրանք չեն պատժվելու, ու հիմա սպասում են, որ ժամանակ անցնի, ամեն ինչ մոռացվի-գնա: Նրանց բռնելը շատ հեշտ է, ուղղակի նրանց չեն ուզում բռնել: Նրանք դատախազների բարեկամներ են, նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն են: Իսկ դեպքը սկսվել էր ընդամենը “արա” բառից: Մինչեւ օրս ոչ մի պատասխան մեզ տալու չունեն: Մտնում ենք Մասիվի ոստիկանություն, ասում են` չենք բռնել, էսքան բան”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ