22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կալանավայրերը ՛՛հոսում են՛՛ սողանքի պատճառով. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլև ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը։

՛՛Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը։ Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով՝ ՛՛Էրեբունի՛՛ քրեակատարողական հիմնարկն էր։ 

Այս մասին ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացավ ՛՛Էրեբունի՛՛ ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով ի դեպ, ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է ՛՛Սևան՛՛ ՔԿՀ պետ. ՛՛Տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ ՛՛Էրեբունի՛՛ ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր։ Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ինչ պատասխան էինք տալու։ Մենք այդ մասին տեղյակ էինք պահել ղեկավարությանը և միգուցե դա էլ դարձավ փակման պատճառը։ Իսկ հիմա ՛՛Սևան՛՛-ում նորմալ է՛՛։ 

Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզում այս օրերին քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ ՔԿՀ պետ է նշանակվելու ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Խշտոյանը՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ