12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի 17 մեքենա. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը աճուրդի կհանի իրեն ամրակցված 17 միավոր տրանսպորտային միջոց։

՛՛Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությանն է ներկայացրել դասական աճուրդ կայացնելու նախագիծը՝ այսօրվա նիստում քննարկելու համար։ Օտարվող մեքենաների մեծ մասը ԳԱԶ մակնիշի են՝ ԳԱԶ-3110, ԳԱԶ-3102՝ ամենահինը 1987 թ. արտադրության։ Գերակշռում են 1999 եւ 2003 թթ. արտադրության մեքենաները։ Վաճառքի են հանվել նաեւ 1 հատ ՛՛Միցուբիշի Գալանտ՛՛ եւ 2 ՛՛Պեժո՛՛ մակնիշի ավտոմեքենաներ։ 17 միավոր ավտոմեքենայի ընդհանուր արժեքը գնահատվել է 23 միլիոն 21 հազար դրամ։

Մեծ քանակի գույք օտարել է պատրաստվում նաեւ ԱՎԾ-ն։ Խոսքը էլեկտրոնային սարքերի եւ կահույքի մասին է։ 227 միավոր գույքի մեկնարկային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 540 հազար 800 դրամ՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ