22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչական ռեսուրսի չարաշահում՝ մարտի 1-ի երթին քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու համար

«Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան».-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ փետրվարի 27-ին, Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող երթը:  Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նմանատիպ հայտարարության՝ մարզի պաշտոնական կայքում տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այն ասում է.«Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով»:

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի երթը կազմակերպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն իր բովանդակությամբ քաղաքական միջոցառում է։ Նման միջոցառումների մասին չի կարող տեղեկատվություն հայտնվել պետական մարմինների պաշտոնական կայքերում, քանի որ իշխող քաղաքական ուժը և պետական մարմինները չեն կարող նույնականացվել, ու պետական միջոցները, այդ թվում նաև պաշտոնական կայքերը չեն կարող ծառայել իշխող ուժի նպատակներին։

Քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարության՝ մարզի պաշտոնական կայքում տեղադրումը  ճնշում և կաշկանդում է մարզպետարանի աշխատակիցներին: Վերջիններս կարող են իրենց կամքին հակառակ մասնակցել երթին միայն այն պատճառով, որ դրա մասին հայտարարել է իրենց վերադասը՝ մարզպետը:  Մարզպետարանի աշխատակիցները կարող են կաշկանդված լինել չմասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ տեղեկատվությունը հրապարակվել է մազպետարանի պաշտոնական կայքում և առանձնահատուկ շեշտված է, որ երթը գլխավորելու է մարզպետը։

Ավելի ուշ, սակայն, հայտարարությունը հեռացվել է մարզի պաշտոնական կայքից: Politik.am-ը սրա հետ կապված փորձեց ճշտում ստանալ մարզի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բայց մեր զանգերը մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ Politik.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ  մարզպետներին  ու քաղաքապետներին հրահանգել են մարդ բերել մարտի 1-ի երթին: Արարատի մարզպետարանի կայքում եղած հայտարարությունը եկավ հաստատելու մեր լուրի իսկությունը: Ըստ էության, մեր նախորդ հրապարակումը Արարատի մարզպետարանի հրապարակման շնորհիվ հաստատվեց և հիմա իշխանությունները չեն կարող հերքել, որ վարչական ռեսուրս են չարաշահում, որպեսզի մարտի 1-ի երթին հնարավորինս շատ մարդ մասնակցի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ