15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

”Դեռ չեմ մտածում ”Բավարիայի” դեմ խաղի մասին”.Մխիթարյան

Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարճ հարցազրույց է տվել Bundesliga.com-ին, որում խոսել է մայիսի 17-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակչում ”Բավարիայի” դեմ խաղի մասին:

”Գավաթի եզրափակիչը կարեւոր հանդիպում է, սակայն մինչ այդ մենք առաջնությունում ունենք 3 հանդիպում եւ պետք է ամեն ինչ անենք 9 միավոր վաստակելու եւ երկրորդ տեղը գրավելու համար:

Այս պահին չեմ մտածում ”Բավարիայի” դեմ խաղի մասին, քանի որ այս հանդիպումները եւս կարեւոր են:

Չեմ կարող կանխատեսել խաղի արդյունքը, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում”,-ասել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ