22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները. Գագիկ Ծառուկյան /վիդեո/

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը “Միավորված աշխատանքային կուսակցության” ներկայացուցիչների հետ է եղել: Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են եւ սկզբունքային տարբերություններ նրանց միջեւ չկան: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ-ի կայքը:

 “”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ”,- ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի համախմբման ու հասարակական-քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձեւավորելու կոչը շարունակում է լայն արձագանք ստանալ:

 “ԲՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջեւ չկան: Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ”,-իր խոսքում ընդգծել է Գուրգեն Արսենյանը:

 “Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետեւաբար, չկա նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն”,- համոզված է ՄԱԿ նախագահը: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վերահաստատել է՝ նախորդ կառավարության գործունեությանը վերաբերող իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

 “Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները”,-իր հերթին համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում եւս շարունակվելու են:

 “Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միեւնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ”,-հանդիպման ավարտին ամփոփել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ