22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաշնակցությունը Քոչարյանի համար դաշտ չի ապահովում. ԲՀԿ-ն էլ զարմացնում է

՛՛ Այն, ինչ ասում է հանրապետության երկրորդ նախագահը, իմ կողմից այսպես է դիտարկվում, սա  մեզ չի վերաբերվում, քանի որ մենք գտնում ենք, որ առկա համակարգը չի նպաստում մեր երկրի արդյունավետ կառավարմանը”,-այսօր ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա նշում է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: 

”Մի քանի նախագահական ընտրությունների ժամանակ երկիրը միշտ հայտնվել է ցնցումների մեջ, ակնհայտ է, որ այս կիսանախագահական համակարգը հնարավորությւոն է տալիս մեծամասնությանը որոշել ամեն ինչ և թելադրել”,-նշեց նա:

Վարդանյանի խոսքով` եթե իշխանությունը ձեռնամուխ է լինում խորհրդարանական համակարգին անցնելուն, ապա իրենց համար այստեղ հարց գոյություն չունի, և քննարկումների մեջ իրենք մասնակցություն են ունենալու: Նա նշեց, որ խորհրդարանական համակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը փորձելու են ապացուցել հանրությանն ու մյուս քաղաքական ուժերին: ”Մեզ համար անհասկանալի է ԲՀԿ-ի դիրքորոշումը, 2012-ին ԲՀԿ-ը հայտարարում էր, որ կողմնակից է խորհրդարանական համակարգին, իսկ այսօր հայտարարում է, որ բարեփոխումներ պետք չեն, դեռ ժամանակը չէ”:

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ հենց ԲՀԿ-ն է քառյակի այն ուժը, որը հավակնում է իշխանության`առանց գործող համակարգային փոփոխությունների, Վարդանյանը պատասխանեց, որ չի ցանկանում ենթադրություններ անել: ”Քառյակի շրջանակներում լինում են բաց քննարկումներ, ամեն ինչի մասին խոսում ենք ազատ, տեսակետների բախում է լինում նաև”,-նկատեց նա, ապա Արմեն Ռուստամյանը հավելեց.

”Մենք ասում ենք` ստեղծենք այնպիսի համակարգ, որ վաղը դուք ձեր ստեղծածների տակ չհայտնվեք: Նույն առաջին նախագահն էլ մեղք ունի այս ամեն ինչը ստեղծելու մեջ, համակարգն այդպիսին է եղել, հիմա իրենք դուրս են եկել այս համակարգից ու տեսնում են` ինչքան վատն է, աշխատում է իրենց դեմ, սա չենք ուզում լինի”:

Եվս մեկ անգամ Ռուստամյանը վստահեցրեց. ”Դաշնակցությունն առաջնորդվում է իր սեփական սկզբունքներով, 100 անգամ մեզ ասել են, որ դուք Ռոբերտ Քոչարյանի համար եք դաշտ ապահովում, մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք, մենք ասում ենք` երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը որն է”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ