18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ազատվել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին” ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Զոհրաբ Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Զոհրաբ Մնացականյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ