28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԵՊՀ ռեկտորը կմնա Արայիկ Հարությունյանի կոկորդի՞ն. Ժողովուրդ

Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին:

«Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել… Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եվ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ