23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ եք խախտում պայմանագիրը. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Երեք հարց քաղաքապետ Հայկ Մարությանին.

Երեկ «Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երեք հարց ունեմ քաղաքապետ Մարությանին:

 

Եվ այսպես` հարց առաջին. «Հրապարակ» օրաթերթը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը Երևանի ավագանու որոշմամբ ունի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործելու պայմանագիր, և ավագանու որոշում պայմանագիրը լուծարելու մասին` չկա: 

Եվ ուրեմն, ինչո՞ւ եք խախտում պայմանագիրը:

Հարց երկրորդ. Երևան համայնքի այդ ի՞նչ աշխարհացունց շահ է, որի իրականացմանը այդքան խանգարում է «Հրապարակ» օրաթերթի զբաղեցրած 90 քառակուսի մետր տարածքը:

Եվ վերջապես հարց երրորդ ու վերջին. պարոն քաղաքապետ, չե՞ք կարծում, որ Երևան համայնքի շահերը արդյունավետ սպասարկելու համար բոլորովին այլ քայլեր պետք է անել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ