06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է դեսպանների հետ

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր նորաստեղծ ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ են ունեցել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերի ընթացքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Քննարկել ենք կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, այս փուլում քաղաքացիական հասարակությանը բնութագրական խնդիրները, դրանց հաղթահարման վերաբերյալ մեր տեսլականը: Քննարկել ենք նաեւ համագործակցության ձեւաչափերն ու հնարավորությունները: Հսկայական անելիք կա, ու մեր առաջիկա անելիքները դրա վառ ապացույցն են լինելու: Հանդիպումները լինելու են շարունակական»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ