15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շալլանդի գլխավորությամբ Հայաստանի մ. 17 տարեկանների հավաքականը մեկնեց Մակեդոնիա

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այսօր առավոտյան ՆՀՀ Մակեդոնիա է մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի գլխավորությամբ, ով, ինչպես հայտարարվել է, նաեւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համակարգողն է: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ ՆՀՀ Մակեդոնիա են մեկնել նաեւ մարզչի օգնական Ալեն Գասպոն եւ ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ