Թիվ մեկ բորտը «անսարք» է եղել. Հրապարակ
Կառավարության թերթի աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը և իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաև Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասել է կառավարության աղբյուրը։
Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի գեոքաղաքական «տուրնեները», մանավանդ՝ մյունխենյան, որի շրջանակում պետք է տեղի ունենար նաև էներգետիկայի հարցերով Եվրատլանտյան նախաձեռնության փակ նիստը, որին մասնակցում են բավականին հայտնի անձինք, և որը մինչ այս ղեկավարում էր Արմեն Սարգսյանը։ Սակայն ոմանք ցավոտ են տարել նաև Ջո Բայդենի հետ Սարգսյանի հանդիպումը, որն աղմուկ հանեց ամերիկյան մամուլում։
Բայդենը համարվում է ամենաբարձր ռեյտինգ ունեցող դեմոկրատ թեկնածուն, և Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, նրան հարցրել էր` դնելո՞ւ է նախկին փոխնախագահն իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում: Ինչ էր պատասխանել Բայդենը, ոչ ոք չիմացավ՝ նա շատ ցածրաձայն էր պատասխանել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: