27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կկառուցվի Երեւանի մետրոյի նոր կայարանը

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչեւ Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: 

Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթեւ կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն, մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, եւ ուղեւորները ճանապարհը մինչեւ Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրա (ինչպես օրինակ, մեծ օդանավակայաններում): 

Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը: Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետեւ դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումը այս ուղղության վրա: Քաղաքապետը իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հեռանկարում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հույսով: Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից, այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիրչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մետրոյի զարգացման, «Աջափնյակ» կայարանի ստեղծման աշխատանքները մտել են գործնական փուլ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն է մեկնաբանել մետրոյի կառուցման հետ կապված հարցերը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ