06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վանեցյանը մարտահրավեր է նետում

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:

Վանեցյանը նոր գյուտ չի արել կամ նոր ինֆորմացիա չի տվել հասարակությանը, ասել է այն, ինչը իրականում գոյություն ունի, և դրանով մեծ զարմանք չպետք է ապրենք:
Հարցը ավելի հետաքրքրական է ներիշխանական կոնտեքստում։ Փաստացի Վանեցյանը գծեց մի սահման, որով առանձնացավ մնացյալից իր սթափ գնահատականով:

Ինչպես իրեն հետագայում կդրսևորի Վանեցյանը, դա ժամանակի հարց է, բայց որ այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք, արդեն ակնհայտ է: Ակներև է, որ Վանեցյանը մարտահրավեր նետեց, թե ովքեր կընդունեն մարտահրավերը, դա էլ է ժամանակի հարց:

Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ