23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել, կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։

Ոչի’նչ և ո’չ ոք չի կարող մեզ հետ պահել։
Կրկնում եմ,ո’չ ոք և ոչի’նչ։

Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան՝ ՀՀԿ ին , ասելով՝ թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։

Հետևաբար,եթե տվել եք, էլ ինչու՞ եք քննադատում։

Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։

1. Հիշեցման կարգով ասեմ,որ Հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր,որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։ Կրկնում եմ՝ միակ։

2.Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը: Այն պայմաններում, երբ այդ շատերը դամքաշություն են արել։

3.Ու՞ր էիք դուք, երբ ասֆալտին փռելու, պատերին տալու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, երբ հայհոյում էին պատգամավորներին, սպառնում նրանց ընտանիքներին, շանտաժի ենթարկում նրանց ծնողներին եւ զավակներին: Շարմազանով 42 էին գրում…
Ու՞ր էիք։ Չէիք երևում… շատ խորն էիք կորել… շատ։

4.Ու՞ր էիք, երբ Արցախի նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։

ՀՀԿ-ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

5.Ու՞ր էիք , երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարեց Ազգային Ժողովը, երբ վտանգված էր պատգամավորի ազատ կամքի, տեղաշարժի կենսագործումն ու կյանքը:

6.Ու՞ր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին, ոստիկանություն էին կանչում, ««լավով» սպառնում, քանի դեռ վատին չեն դիմել» ու մատ թափ տալիս Արցախի հերոսների, պատերազմ հաղթած, կենսագրություն ունեցող մարդկանց վրա։ Շարքը երկար է,պատասխանը՝ կարճ։
Չկայիք:

Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար, որ ՀՀԿ -ն եղել է ,կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։

Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։

Ոչի’նչ և ո’չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։

Կրկնում եմ՝ ո’չ ոք և ոչի’նչ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ