28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ունկնդրել է փոխքաղաքապետը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է “Ֆրանսիական երաժշտությունը եւ հայկական ազգային նվագարանները”, “Ռամոյից Ռավել” խորագրերով եւ այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները եւ սաները ներկայացրել են “Մուլեն Ռուժ” խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժնի աշակերտները, ինչպես նաեւ ուսուցիչները եւ դպրոցին կից “Գլորիա” պարային խումբը։

Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։

 

 Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ