27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Ո՞նց ա ցիրկում, հո չե՞ք նեղվում»

Իրավապահ մարմինները շարունակում են կոռուպցիայի դեմ պայքարում ձևավորված նախկին պրակտիկան, բացահայտվում են կոռուպցիոն հանցագործություններ և հրապարակային ներկայացվում: Միայն թե շարունակվում է իրավապահ դագանակի ընտրողաբար կիրառումը՝ բացառապես նոր կառավարիչների քաղաքական ճաշակին համապատասխան:

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վխտում են իշխանությունների կողմից ակնհայտ կոռուպցիոն հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ տեղեկություններն ու հրապարակումները, որոնք այդպես էլ անարձագանք են մնում:

Սպառնալիքներ եւ բարոյական ճնշումները դպրոցներում եւ ուսուցչական կոլեկտիվներում մինչեւ այն աստիճան, որ վերահսկվում են մարդկանց ֆեյսբուքյան գրառումները, խնամի-ծանոթ-բարեկամ-մորքուրի գանձերի հարմարավետ դիրքավորումը պետական բարձր պաշտոնների, պետական միջոցների վատնումները՝ ըստ կոմֆորտի նպատակահարմարության, սեփական թայֆայի անդամների բացահայտ կոռուպցիոն հատկանիշներ պարունակող արարքները լռության են մատնվում ու շրջանցվում են: 

«Զինվորի փայ գողացողը» պաշտոնի է նշանակվում, մինչդեռ քաղաքական «հակառակորդների» տուշոնկաների լուն դարձնում են փիղ:

Հակակոռուպցիոն այս ցիրկը փաթեթավորվում է աննախադեպ, նոր, ճռճռան մակբայներով ու ածականներով, ասմունքի ցերեկույթներով եւ էժանագին շոուներով մինչեւ այն աստիճան, որ ԱԺ փոխնախագահը հայարարում է, թե Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունն անկաշկանդ դեմ է քվեարկել կառավարության ծրագրին:

«Առաջին անգամ գուցե քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել և դեմ քվեարկել կառավարության ծրագրին, այսինքն՝ գործել որպես ընդդիմադիր»,- փետրվարի 18-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Առաջին անգամ»-ն էլ է ներառված Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի ակտիվ բառամթերքի ցանկում: Ցավալիորեն պետք  է նշել, որ այդ բառամթերքը պարզապես սուտ է : 

«Ելք խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին։ Նախկինում եղել են այլ ընդդիմություններ, գուցե, ենթադրում եմ՝ կաշկանդված են եղել դեմ քվեարկել կառավարության ծրագրին»,-  Լենա Նազարյանը չի ցանկացել մասնավորեցնել, թե որ ընդդիմադիրների մասին է խոսքը:

Թարմացնենք հեղափոխականների հիշողությունը ոչ վաղ անցյալի անփոփոխ իրողություններով. Հայաստանի Հանրապետության նախորդ 6 գումարումների ազգային ժողովներում ընդդիմությունը միայն մեկ անգամ է կաշկանդված եղել դեմ քվեարկել կառավարության ծրագրին։ Ու այդ մեկ անգամը տեղի է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։

2018 թվականի հունիսի 7-ին Հայաստանի նոր, այսպես ասած՝ հեղափոխական կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվեց միայն և միայն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության կողմ քվեարկելու շնորհիվ։ Ընդդիմությունը քվեարկեց շանտաժի եւ ճնշման ներքո, ստիպված՝ կանխելու համար կառավարության արշավանքը խորհրդարանի վրա:

 

 

 

 

 

 

ո՞նց ա ցիրկում, հո չեք մրսու՞մ…

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ