Նախարարությունը փակելով ուզում են գյուղը քայքայել, որ հայ գյուղացին թողնի գնա /տեսանյութ/
Գյուղացուն հասցրած ամենուժեղ հարվածը գյուղատնտեսության նախարարությունը փակելն էր: Լրագրողների հետ հանդիպմնաը այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Եթե Միացյալ Նահանգենրում 5 ամենաառաջատար նախարարությններից մեկը գյուղատնտեսության նախարարությունն է, թե մերոնք ինչով են մտածում արդեն պարզ չի: Եթե ՀՆԱ-ի 25 %-ից ավելին այսօր գյուղատնտեսությունն է, էդ որ խելոքն ա վերցնում փակում էդ նախարարությունը»,-ասաց Բերբերյանը:
Վերջինս մտահոգված է՝ գուցե խնդիրն այստեղ այլ է. «Գուցե ուզում են գյուղը քայքայել, որ հայ գյուղացին թողնի գնա»:
Վերջինս հիշեց ջրամբարների հետ կապված պատմությունը: Բերբերյանը զարմացած է.«Ո՞նց կարող է գյուղացու համար կառուցված ջրամբարը հայտնվել էներգետիկայի նախարարության համակարգում»:
Մանրամասները՝ տեսանյութում: