Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ինչը՞ կառավարությունից…
Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն…
Չեմ կարծում…
Եթե այդ ամենն արվեց՝ իշխանության բերելու մի ուժի, որի միակ կամ հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքացուն հուշի, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհն այն մոռանալն է, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է կարծել։
Սա ուղղակի շատ վտանգավոր դեղատոմս է…
Այսինքն՝ ինչ՞… Ընդամենը սրա՞ համար էր հեղափոխությունը…
Դա նույնն է, թե բժիշկը բավարարվի՝ իրեն այցելած ծանր հիվանդին «խելքի գցելով», որ նրա միակ բուժումը հիվանդությունը մոռանալն է…
Բա դեղերը, բա նշանակումները, բա բժշկի հսկողությունը…
Տեսնես ով՞ է այս գաղափարի ապիկար արարիչը, ով օր ծերության, վերջին հարվածն է ուզում հասցնել մեր հավատավոր ժողովրդին..»: