23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի թղթադրամի պատմություն. ինչպես ընտրվեց Թումանյանի դիմանկարով էսքիզը

Հայաստանի կենտրոնական բանկը 1999 թվականին շրջանառության մեջ դրեց  500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները:  Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից: Երկրորդ սերիայի թղթադրամների վրա ազգային մշակույթի մեծերի խոշոր դիմապատկերներն են, ինչպես նաև նրանց գործունեությանն ու ստեղծագործությանն առնչվող պատկերներ: 50-ից մինչև 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզների հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանը:

 

5000 դրամ արժողությամբ թղթադրամի վրա պատկերված է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Մանուկյանը պատմեց թղթադրամի ստեղծման պատմությունը: Էսքիզի հեղինակը դժվարությամբ, բայց վերհիշեց, որ առաջարկը եղել է լեզվի ինստիտուտի կողմից, ինքն էլ մասնակցել է հայտարարված մրցույթին: Արդյունքում ստացվել է այն, ինչ ունենք: «Թղթադրամի դիմերեսին Հովհաննես Թումանյանի դիմանկարն է և Հաղպատի եկեղեցուց ճարտարապետական դետալներ, դարձերեսին՝ Լոռվա բնապատկերն է՝ Սարյանի կտավից»,-պատմեց հեղինակը:

Նա նշեց, որ թղթադրամի բազմաթիվ էսքիզներ է ունեցել, որից, սակայն, դրամի ստեղծման հանձնաժողովը, որի նախագահը ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանն էր, ընտրել է բոլորիս ծանոթ 5000 դրամանոցի էսքիզը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ