28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ջրային համակարգում մոտ 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա. վարչապետ

Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնիրն ինչի մեջ է. մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», – նշեց նա։

Վարչապետն ասաց, թե Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա։

«Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», – ասաց ՀՀ վարչապետը։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություններ։

Ինչին արձագանեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այս հարցով պետք է շատ լուրջ զբաղվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ