Ով է միլիոնատեր Մաշադյանների առաջընթացի տանիքը. Իրավունք
Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի:
Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա:
Թե ինչպես են Մաշադյանները սրընթաց պաշտոնների հասնում նոր իշխանությունների օրոք, բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:
Եվ եթե Ն. Փաշինյանի բարեկամներն այսօր խորհրդարանում են, լիովին «արդար» է, որ Ա. Հակոբյանի բարեկամներն էլ լինեն ՊԵԿ-ում եւ այլ պաշտոններում:
Իսկ ոչ վաղ անցյալում այսօր իշխանության եկած մարդիկ ասում էին, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: