06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը

«Ազատ, անկախ ուսանողներ» ցուցապաստառներով ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝պահանջնելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ «ԵՊՀ-ն՝ առանց Արամի» վարկանկումներով ուսանողները համալսարանի կենտրոնական շենքից քայլում են համալսարանի բոլոր մասնաշենքերի մոտով և հորդորում բոլոր ուսանողներին միանալ իրենց։

«Մենք նախաձեռնել ենք նոր շարժում՝ «100–ամյակը՝ առանց Արամի», մեր պահանջը հստակ է՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ և անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որը տարիներ շարունակ գործել է հակաուսանողական, վերջին հայտնաբերումն էլ դրա վառ ապացույցն է՝ հայտնաբերվել է 800 մլն-ի չարաշահում։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին միանալ մեզ»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Ուսանողներն իրենց պահանջը հիմնավորող նամակ փոխանցեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանին։ Այնուհետև հայտարարեցին, որ առավոտյան կրկին կհավաքվեն համալսարանի բակում՝ բարձրաձայնելու իրենց պահանջը։ Ակցիայի մասնակիցները վստահեցրին, եթե իրենց պահանջին չարձագանքեին, ապա կիրականացնեն նաև դասադուլ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ