30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անջրպետը մեծանում է․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը և արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարևոր արտերկրյա հանդիպումներից առաջ և հետո ավանդույթ էր ձևավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։

Արցախի իշխանությունները և էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն և կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։

Այդ հայտարարությանն արձագանքեց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողն է Արցախում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ